Հունվարի 28-ին, ժամը 09.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, 3 տարեկան երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: