Կոնդն այլևս Երևանի գլխավերևում չէ, այն ցած է գլորվում... (լուսանկարներ)
Lifestyle




«Ո՞ւր ենք հասել...»: Լավ է, որ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին տեղում էր, մարդիկ գոնե գալիս են աղոթելու` խնդրելով Աստծուն, որ դրսում չմնան: Ուզում էի այս ամենն «անթերի կերպով» ներկայացնել իմ նկարներում, իսկ ձեռքս դողում էր հոգեկան ցավից, ափսոսանքից:




Իսկ հիմա մի քիչ երազենք: Ինչ լավ կլիներ, որ այս շենքերը ժամանակին
վերանորոգված լինեին` պահպանելով իրենց հին ոճը: Օտար ոճով կառուցված երկնաքերերից հոգնած մարդիկ կգային այստեղ` կտրվելով
էժանագին «գլամուռից»: Նրանք կզբոսնեին իրենց նախապապերի ու նախատատերի հետ`
երգելով բարի արագիլի մասին, որը բույն է հյուսում բարդու կատարին...


Ափսոս, որ արդեն ուշ է, և չես կարող ինչ-որ բան փոխել, վերականգնել հինն ու հարազատը: Երևանյան բարի շունչն այլևս չկա...
Հեղինակ` Անն Էքսուս