Ինչպես հայտնում է Orer.am-ը, Maroon 5 երաժշտական խմբի մասնակիցները տեսահոլովակ են նկարահանել` իրենց նոր երգի հիման վրա:
Նրանք ուզում էին, որ ամեն ինչ լինի բոլորովին այլ, քան ինչպես միշտ էր ու այդ իսկ պատճառով որոշեցին մի փոքր անկեղծ էմոցիաներ ավելացնել: Իսկ որտե՞ղ է նրանց հնարավոր գտնել, քան այլոց հարսանիքին:
Վիդեոօպերատորները ստացել են բավական արժեքավոր տեսանյութ՝ նկարահանելով նորապսակների ու հարսանիքի ներկաների ռեակցիան, երբ նրանք տեսնում են անհասկանալի կոնստրուկցիա հավաքող անհայտ անձանց:
Ի վերջո, ամեն ինչ հրաշալի ստացվեց: Եթե սկզբում մարդիկ արձագանքում էին բացասաբար, ապա հասկանալով, թե ինչ է տեղի ունենում, վայրկենապես փոխեցին իրենց դեմքի արտահայտությունը:
Maroon 5-ի անդամները նրանց հրաշալի ու շատ ակտիվ հոլովակ պարգևեցին: