Հունվարի 29-ին ԵԱՀԿ գրասենյակի մոտ բողոքի ցույց է կայանալու՝ «ԵԱՀԿ-ն Ադրբեջանի ագրեսիայի լուռ հովանավորն է» խորագրով:
«Հարգելի մասնակիցներ, ակցիան ունի կոնկրետ նպատակ՝ պահանջել անգործության մատնված և իր առաքելությունը չկատարող կառույցին՝ լքել մեր երկիրը: Ակցիան չունի ներքաղաքական ենթատեքստ, հետևաբար մասնակիցներից որևէ մեկի կողմից այն քաղաքականացնելը, ակցիայի ժամանակ այլ քաղաքական կոչեր հնչեցնելը և սադրանքներ անելը անընդունելի է»,- ասվում է հաղորդագրության մեջ: