Հունվարի 28-ին` ժամը 12.19-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի բժշկական կենտրոնի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ (2 ավտոմեքենա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 34 CD 443 պետհամարանիշի (վարորդ Կ. Ն.) և «Նիսսան» մակնիշի 016 LL 02 պետհամարանիշի (վարորդ Գ. Մ.) ավտոմեքենաները: