Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Եվ կույս են մնում, և հաճույք ստանում. ինչու՞ Անի Զախարյանը դարձավ իշխանությունների խուճապի աղբյուրը

Հրաշալի քառյակում նոր խմորումներ են, արդեն իսկ հետին պլան են մղվել 12 կետանոց պահանջագրին հետամուտ լինելու քայլերը, եւ քառյակի որոշ ուժեր օրախնդիր են համարում իշխանությունների նախագծած սահմանադրական բարեփոխումների տապալման հարցը: Գրում է «Հրապարակ»-ը: Այս մոտեցումը պաշտպանում են ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը: Նրանք հայտարարում են, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, քանի որ դա արվում է իշխանության վերարտադրությունն ապահովելու համար: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տարբերակը դեռ չի հրապարակվել, ամենայն հավանականությամբ՝ կլինի հոկտեմբերին, այնուամենայնիվ, նախնական հայեցակարգում առաջարկվող կառավարման մոդելների թվում խորհրդարանական համակարգն է, որի դեմ է եռյակը: Առաջարկվում է նաեւ կիսանախագահական տարբերակը: Հատկանշական է, որ ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» դեռ անցած տարի՝ 2013 թ., ԱԺ արտահերթ նիստի օրակարգ էին առաջարկում մտցնել մի նախագիծ՝ պահանջելով 2 տարվա ընթացքում փոխել երկրում կառավարման համակարգը եւ հանրաքվեի դնել խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու հարցը: Արդ, ինչու 12 կետանոց ահասարսուռագրի կատարման փոխարեն քառյակը որոշեց փոխել մարտավարությունը և հանդես գալ նոր առևտրային հարթության վրա: Միանգամայն ակնհայտ է, որ սեպտեմբերի 30-ի սպառնալից հանրահավաքի շուրջ այդպես էլ կոնսենսուս չկա և քառյակը կեղծ օրակարգ է ձևավորում՝ պահանջագրի կետերի չկատարման դեպքում խոստացված ակցիան «տակեվանք» անելու համար: Իսկ որ ձևավորվող նոր օրակարգից կեղծիքի հոտ է գալիս՝ ակնհայտ է, դեռ ամիսներ առաջ քաղաքական այս անորոշ զանգվածի կարկառուն հատվածը իրեն ճղում էր երկրի սահմանադրությունը փոխելու համար: Ընդ որում, բոլորը կողմ էին հենց երկրի խորհրդարանական կառավարմանը: Հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելը քառյակի որոշ ուժերի մանկության բյուրեղյա երազանքն էր: Իսկ ինչ կատարվեց հիմա, որ չորսի հիբրիդը որոշեց փոխել խաղի կանոնները: Ակնհայտ է, որ 12 կետերի չկատարումը պետք է բողոքի սլաքն ուղղի դեպի կյառավարություն և նրա ղեկավար, ուստի Ծառուկյանը չի կարող թույլ տալ ոտնձգություն իր խնամու նկատմամբ: Քառյակի քաղաքական առևտուրը այնպիսի կատարելության է հասել, որ սկզբունքների մասին խոսելը ավելորդ ճոխություն է դարձել. քաղաքական մանյովրի վարպետները մտածել են նոր միջոց՝ որոշակի ժամանակահատված միասնության միֆը պահելու համար: Այս իրավիճակը բոլոր չորս ուժերին ձեռնատու է՝ հասարակության մոտ թողնում են ինչ որ պրոցես կազմակերպողի տպավորություն, իշխանություններին վախեցնում են իրենց միավորվելու հեռանկարով, ինչից ոմանք կարողանում են նրբորեն օգտվել և շահած դուրս գալ, ինչպես նաև լայնորեն օգտագործում են միմյանց մտավոր, ֆինանսական և քարոզչական ռեսուրսները: Այսինքն՝ և կույս են մնում, և հաճույք են ստանում: Քաղաքական կյանքը Հայաստանում, ցավոք, մտել է Բաքվի շուկայի շրջապտույտի մեջ: Բոլորը ճարպիկ առևտրի մեջ են, պոկում են ումից ինչ կարողանում են: Բռնաբարում են դասական ընդդիմության գաղափարը, տեղավորում իրենց պիջակների չափսերի մեջ: Պատվի, հարգանքի, քաղաքական ապագայի մասին ոչ ոք չի մտածում, պահը եկել է, ամենքի ձեռքին դանակ կա, ամենքը գտել են իրենց փայ դմակը: Այս պարագայում հորիզոնում երևում է միակ լուրջ, սարսափազդու, իշխանությունների խուճապի աղբյուր Անի Զախարյանը: Լուրջ եմ ասում: Մեր ընդդիմությունը որակապես այս աղջնակից ցածր մակարդակի վրա է: Ուրեմն ինչու՞ ոչ Անին և Ագրարային կուսակցությունը... Հա, մարքսիստին չմոռանաք... Վարուժան Բաբաջանյան
«Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան