ՀՀ տարածքում հունվարի 29-ի ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ձյուն է տեղում Երևան, Աբովյան և Չարենցավան քաղաքներում:
Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Երևան ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: