Ժամանակակից արվեստն այսօր ամենատարբեր լուծումներ է առաջարկում: Տաղանդավոր ֆրանսիացի նկարիչը, օրինակ, մասշտաբային հիպնոսացնող նախշեր է ստանում լողափերի ավազների վրա, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով kulturologia.ru-ին:
Չնայած նախշերի կարճատև գոյությանը՝ հեղինակը հասցնում է ֆիքսել այն լուսանկարչական սարքով ու դարձյալ ձեռնամուխ լինել նոր գլուխգործոցների ստեղծմանը:Բենջամին Ջահանը (Benjamin Jehan) տաղանդավոր լուսանկարիչ է, ով հանդես է գալիս J.Ben կեղծանունով: Այսօր նկարիչը ստեղծում է հիանալի բարդ աշխատանքներ: