Ուկրաինայի Գերագույն ռադայի 24-ամյա պատգամավոր Ալյոնա Կոշելևան մասնակցել է խարկովցի լուսանկարիչ Մարինա Տրիպոլկոյի ֆոտոսեսիային, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով gazeta.ru-ին:
Ուկրաինայի ամենաերիտասարդ խորհրդարանականը շարունակում է հարուցել հայրենակիցների հետաքրքրությունը:
Խորհրդարանում նա ներկայացնում է Օլեգ Լյաշկոյի կուսակցությունը: Մամուլն արդեն ուշադրություն է հրավիրել Կոշելևայի վրա՝ կասկածի տակ դնելով տեղեկությունը, որ նա կամավոր է աշխատել զինվորական հոսպիտալում: Հրապարակվել էին նրա նաև բաց լուսանկարները, որոնք արվել են ռեստորանում ադմինիստրատոր աշխատած տարիների ընթացքում: