Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ «Վինի Թուխ» մանկական սրճարանի և «Mazda» սերվիսի հարևանությամբ բախվել են Lexus մակնիշի 34 ZA 841 համարանիշի և Daewoo մակնիշի Լ 2888 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե սյանը: Հարվածի արդյունքում Lexus-ի տղա ուղևորը տեղում մահացել է, իսկ Lexus-ի և Daewoo-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մանրամասն` shamshyan.com