Հունվարի 29-ին' ժամը 12.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի 18 կմ-ում բախվել են «ՎԱԶ 2110» մակնիշի 06 SL 249 պ/հ և «Մերսեդես» մակնիշի (բեռնատար) GUU-529 պ/հ ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Ապարան քաղաքի ԲԿ, որտեղից Երևանի «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները Ա. Մ.-ի (ծնված 1973թ.) առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա.-ի (ծնված 1980թ.) և Ա.-ի (ծնված 1990թ.) Մ-ը' միջին ծանրության:
Հրշեջ -փրկարարները «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Բ. (ծնված 1956թ.) և ուղևոր Լ. (ծնված 1956թ.) Ծ.-ին (Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Ապարա քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: