Ֆրանսիայում գործազրկությունը հասել է նոր ռեկորդային մակարդակի
Պաշտոնապես գործազուրկ համարվող ֆրանսիացիների թվաքանակն այս տարվա հուլիսին աճել է 0,8 տոկոսով եւ հասել նոր ռեկորդային մակարդակի: Անցյալ տարվա արդյունքներով՝ երկրում գործազրկությունն աճել է 4,3 տոկոսով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հուլիսին աշխատանք էր փնտրում ավելի քան 3,4 մլն մարդ, ինչը 26 հազարով ավելի է, քան հունիսին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ավելի վաղ խոստացել է միջոցներ ձեռնարկել ավելի մեծ թվով աշխատատեղեր ստեղծելու համար:
Սակայն Ֆրանսիայի տնտեսական խնդիրները շարունակում են խորանալ, եւ նախարարների մի մասը հանդես է եկել խիստ խնայողության քաղաքականության դեմ, ինչը հանգեցրել է նոր կաբինետի ձեւավորման: