«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի գլխավոր դերակատարներ Դակոտա Ջոնսոնն ու Ջեյմի Դորնանը մասնակցել են Glamour ամերիկյան ամսագրի համար արված նախագծին, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով korrespondent.net-ին:
Վերջիններս նաև հարցազրույց են տվել ամսագրին: Ջեյմի Դորնանը անկեղծացել է, որ ֆիլմում սիրային տեսարաններում դժվարություններ է ունեցել: «Իմ կինը ծննդաբերել է նկարահանումներից 6 շաբաթ առաջ: Իմ կյանքում դա խելագար շրջան էր: Նկարահանումների առաջին օրը մենք սեքսուալ տեսարաններ ունեինք: Ես եկա այդտեղ, լսեցի. «Սկսում ենք» ու մտածեցի, թե ինչ է այստեղ տեղի ունենում՝ չէ որ ես հայր եմ»,- ասել է դերասանը:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 12-ին: