Այսօր ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր աջակցությունն էր հայտնում կառավարության շենքի մոտ հավաքված «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների դեմ պայքարող մանր և միջին բիզնեսով զբաղվող ձեռներեցներին:
Orer.am-ը փորձեց ճշտել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից, թե ի՞նչ խնդիր կա ՀՀԿ-ի և Կարեն Կարապետյանի միջև, որ վերջինս բացահայտորեն դեմ է արտահայտվում ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությանը:
«Խնդիրն այնպիսին է, որ կարող են լինել տարբեր կարծիքներ»,- ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի պատասխանը մեզ փոխանցեց ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: