ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նոր շենք կտեղափոխվի 2016 թվականի ընթացքում: Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
2012թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը հաստատեց կառավարական թիվ 2 մասնաշենքի օտարման մասին որոշումը, որից հետո այդ շենքը գնեց Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը: Արտգործնախարարության նոր շենքը կլինի Զաքյան 2/1 և Վազգեն Սարգսյան 3 հասցեում' դատախազության շենքի և նախկին «Սևան» հյուրանոցի միջանկյալ հատվածում: