Դերասան Ջոննի Դեփն ու Էմբեր Հերդը կամուսնանան փետրվարի 7-ին կամ 8-ին Բահամներում, հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով The New York Post-ին:
Լուրերի համաձայն՝ հարսանիքը տեղի կունենա դերասանի անձնական կղզում զույգի մոտ 50 ընկերների ու մտերիմների ներկայությամբ: Ինչպես հայտնում է պարբերականը, հարսնացուն կրելու է դիզայներ Ստելա Մակքարտնիի զգեստը:
Հիշեցնենք, որ 51-ամյա դերասանն ու 28-ամյա Էմբեր Հերդը նշանվել էին մոտ մեկ տարի առաջ: Նրանք արդեն 2 տարուց ավելի է, ինչ միասին են ապրում:
Իր նախկին կնոջից՝ Վանեսա Պարադիից, Դեփը բաժանվել էր 2012թ. հունիսին 14 տարվա համատեղ ամուսնությունից հետո: