ՀՀ քննչական կոմիտեից պատասխանելով «168 Ժամ»-ի թղթակցի գրավոր հարցմանը՝ հայտնել են, որ Վալերի Պերմյակովից 2015թ. հունվարի 21-ին վերցվել են արյան և մեզի փորձանմուշներ, որոնց նկատմամբ նշանակվել են փորձաքննություններ: Ընդհանրապես արյան և մեզի փորձանմուշներով տոքսիկաքիմիական փորձաքննության արդյունքում հնարավոր է պատասխանել նաև հարցերին՝ արդյոք դրանցում ալկոհոլի կամ թմրանյութի առկայություն կա՞, թե՞ ոչ, եթե՝ այո, ի՞նչ քանակությամբ, արդյոք կոնկրետ ժամանակահատվածում անձը գտնվել է ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տա՞կ, թե՞ ոչ:
Ինչպես հայտնի է, դեպքը տեղի է ունեցել հունվարի 12-ին, իսկ փորձանմուշները վերցվել են հունվարի 21-ին՝ 10 օր անց: Ուշագրավ է, որ դերասան Վարդան Պետրոսյանի գործով էլ արյան փորձանմուշը վերցվել էր վթարից 9 օր անց, և փորձագետն իր հետևություններում նշել էր, որ «նշված ժամանակահատվածում» էթիլ սպիրտի առկայությունը արյան փորձանմուշի մեջ չէր կարող պահպանվել այդ իսկ պատճառով նրանից վերցված արյան փորձանմուշն ալկոհոլի առկայության համար փորձաքննության չեն տարվել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։