Թուրքիայի վարչապետի գրասենյակից և ԱԳ նախարարությունից չեն բացառել Նալբանդյանի հետ հանդիպումների հնարավորությունը
ՄիջազգայինԹուրքիայի 12-րդ նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունն անակնկալի է բերել Թուրքիայի ԱԳՆ-ին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի «Ակոս» պարբերական ը:
Թուրքիայի վարչապետի գրասենյակից և արտգործնախարարությունից ստացած տվյալների համաձայն' Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական հանդիպումներ կունենա Անկարա կատարելիք իր առաջին այցի շրջանակներում: