Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը մտադիր են իրենց հարաբերություններին օրինական կարգավիճակ տալ,- հայտնում է Orer.am-ը: Ինչպես հաղորդում է NY Post հանդեսը, ամուսնության փակ արարողությունը տեղի կունենա 2015-ի փետրվարի 7-8-ը, դերասանի սեփական կղզում ( Little Hall’s Pond Cay):
Ամենայն հավանականությամբ, հարսանիքին ներկա կլինեն միայն նրանց մոտ բարեկամները, իսկ հյուրերի թիվը չի անցնի 50 մարդուց: Հարսի զգեստը պատրաստվել է Stella McCartney նորաձևության տան կողմից:
Հիշեցնենք, որ դերասանները ծանոթացել են The Rum Diary ֆիլմի նկարահանման ժամանակ: Ասում են, որ հենց այդ սիրավեպն էր Ջոնի Դեփի և ֆրանսիացի երգչուհի Վանեսա Պարադիի ամուսնալուծության պատճառը: Վանեսայի հետ դերասանը քաղաքացիական ամուսնությամբ ապրել է 13 տարի: Հատկանշական է, որ 2010 թ. Էմբեր Հերդը պաշտոնապես հայտարարել էր, որ ինքը լեզբուհի է:
Ջոնի Դեփն իր Little Hall’s Pond Cay կղզին գնել է 3,6 մլն դոլարով, 2004թ., «Կարիբյան ծովի ծովահենները. սև մարգարտի անեծքը» ֆիլմի թողարկումից հետո: Կզղու 6 լողափերը դերասանը կոչել է իր երեխաների անուններով:
Ռազմիկ Մարտիրոսյան