ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ վաղաժամկետ դադարեցվել են Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Լիլիթ Գևորգյանի լիազորությունները:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի «բ» կետը' որոշում եմ.
1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Լիլիթ Գևորգյանի լիազորությունները:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2015 թվականի փետրվարի 2-ից»: