Ադրբեջանի ԱԳՆ-ն անհանգստացած է ԼՂՀ-ում եզդիներին բնակեցնելու հավանականությամբ
ՄիջազգայինԱդրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեծապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում եզդիներին բնակեցնելու առնչությամբ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, այս փաստի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաևը:
Նա հայտնել է, որ Ադրբեջանը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին «կոշտ դիրքորոշում արտահայտել» Արցախում եզդիների բնակեցման առնչությամբ: Աբդուլլաևի խոսքով' նմանօրինակ գործողությունները միայն վնասում են հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին:
Ավելի վաղ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, դատապարտելով Իրաքում եզդի համայնքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող գործողությունները, ասել էր, որ Արցախը պատրաստ է ընդունել և ապաստան տալ եզդիներին: