ՀՀ ոստիկանությունը ձեռնպահ է մնում մեկնաբանել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ տեղի ունեցածը՝ հայտնելով, որ դա Հայաստանի Հանրապետության տարածքում չի եղել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունից ակնկալում ենք պարզաբանումներ ստանալ քիչ ավելի ուշ: «Հիմնադիր խորհրդարանից» ավելի վաղ հայտնել են, որ Երևանից-Արցախ «Հիմնադիր խորհրարանի» կազմակերպած ավտոերթով մեկնող մեքենաների վրա են հարձակվել ու ծեծի ենթարկել նրանց: