Արդեն տեղեկացրել էինք, որ երգչուհի Քեթի Փերին հանդես կգա Super Bowl-2015-ի խաղի հեռարձակման ժամանակ: Billboard Magazine-ը նրա համար թեմատիկ ֆոտոսեսիա է կազմակերպել՝ նվիրված կայանալիք շոուին, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով spletnik.ru-ին:
Բազմաթիվ երաժիշտներ հանդես են գալիս Super Bowl-ի ժամանակ, քանի որ այն մեկնարկային հարթակ է նրանց նոր տուրերի ու ալբոմների համար:
Երգչուհին խոստովանել է, որ մանրամասն ուսումնասիրել է անցած Super Bowl-ի ելույթները, այդ թվում՝ Մադոննայի ու Բեյոնսեի ելույթները:
«Ես ցանկանում եմ ցուցադրել իմ ստեղծագործության քվինտէսենցիան: Դա լինելու է այն ամենի եզրափակիչ բացականչական նշանը, որ ես արդեն արել եմ»,- ասել է վերջինս: Պարբերականը հրապարակել է նաև երգչուհու բեքսթեյջի վիդեոն: