Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 2-ին՝ ժամը 00.18-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար` «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2109» մակնիշի 05 LU 059 համարանիշի (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ընկել ջրանցքը (դատարկ), ինչից 9-ամյա Մ. Գ.-ն տեղում մահացել է, 41-ամյա Ա. Գ.-ն, 31-ամյա Ս. Զ-ն տեղափոխվել են Գյումրիի քաղաքային ԲԿ, իսկ 10-ամյա Ա. Գ.-ն՝ Ավստրիական մանկական հիվանդանոց:
Բժիշկները Ա. (ծնվ. 2005թ.) եւ Ա. (ծնվ. 1974թ.) Գ.-երի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Զ.-ինը (ծնվ. 1984թ.)՝ ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: