Շրջհարկի մասին նոր օրենքի հետաձգումը չի անտեսում ՓՄՁ ներկայացուցիչների պահանջը
Բլոգ
Չնայած փոքրիկ հաջողությանը` ՓՄՁ ներկայացուցիչների մոտ դեռ մնում է այն կասկածներն ու դժգոհությունները, որ հետաձգվելուց ոչինչ չի փոխվելու օրենքում: Ավելի կոնկրետ ասվում է, թե անցած անգամ նույնպես օրենքը հետաձգվեց, սակայն օրենքում ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ:
Ինչ խոսք արդարացված է տնտեսվարողնորի վերոնշյալ մտահոգություններն ու կասկածամտությունը, բայց հարկ եմ համարում նշել, թե բովանդակային առումով ինչպես են տարբերվում անցած և այս անգամվա հետաձգումը.
Այս անգամ գործադիրի կողմից օրենքի հետաձգումը նպատակաուղղված է վերամշակել և շահագրգիռ կողմերի հետ առավել մանրամասն քննարկել այն: Այսինքն վերցրած ժամանակը ոչ թե խնդրի հետաձգման համար է, այլ այդ ժամանակահատվածում հանրային քննարկումնրի իրականացման ու օրենքի վերամշակման համար:
Նպատակը հետևյալն է` մշակել մի օրենք, որը մի կողմից չի հակասի կառավարության` այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներին և զարգացմանն ուղղված ծրագրերին, մյուս կողմից էլ ՓՄՁ-ների համար առկա խնդիրները կհասցնի նվազագույնի:
Ժորա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից