Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' փետրվարի 2-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.1 դրամով և կազմել 476.64 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.46 դրամով և կազմել 540.84 դրամ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով' կազմելով 6.79 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.01 դրամով և կազմել 715.87 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը փետրվարի 2-ին կազմել է 19 հազար 446.82 դրամ, արծաթի գինը՝ 267.16 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 898.86 դրամ: