Փետրվարի 2-ին' ժամը 13.56-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ամբերդ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Տառերի պուրակից» դեպի Բյուրական գյուղ տանող ավտոճանապարհի 7-րդ կմ-ից դուրս են բերել «Նիսան» մակնիշի 31 FM 001 պ/հ (վարորդ Հ. Գ., ծնված 1968թ.) ավտոմեքենան (3 ուղևոր):