«Իմ մարտական ընկերների հանդեպ չպետք է բռնի ուժ կիրառվեր». Արկադի Տեր-Թադևոսյան
ՀասարակությունՀունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպը տարբեր արձագանքներ ունեցավ հասարակական և քաղաքական շրջանակներում: Orer.am-ը տեղի ունեցածի շուրջ մեկնաբանություն խնդրեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանից: Կոմանդոսը մեզ հետ զրույցում նշեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» ակցիայի նպատահարմարության հետ կապված մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ դա քաղաքականությամբ զբաղվող մարդկանց խնդիրն է: Բացի այդ՝ ինքն այդ ակցիայի մասին առաջին անգամ լսում է միայն այս բռնությունների համատեքստում: «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնության մասին այս դեպքերից առաջ քիչ մարդ գիտեր, բայց դեպքից հետո շատերն իմացան: Շատ դատապարտելի երևույթ է: Այստեղ կիրառվել է «ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է» սկզբունքը. իմ մարտական ընկերների հանդեպ չպետք է բռնի ուժ կիրառվեր»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Լևոն Փանոսյան