ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ռումինիայի հետ պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: