Բերձորի դեպքերից հետո ստեղծվել է իրավիճակ, որ դժվար է վերահսկողության տակ պահել: Գրում է «ՀԺ»-ն:
1. Մեծ հարված է հասցվել աշխարհին որպես ժողովրդավարական պետություն ներկայանալու Լեռնային Ղարաբաղի Հանրաուետության երկար տարիների վաստակին:
2. Ավելի քան երբևէ սրվել է հայաստանցի-ղարաբաղցի ջրբաժանը:
3. Հայաստանցիների մեջ արդարացիորեն վախ է առաջացել Լեռնային Ղարաբաղ այցելություն կատարելու նկատմամբ, հայտնվել են մարդիկ, ովքեր սորտավորում են, թե ով իրավունք ունի մտնել Լեռնային Ղարաբաղ, ով' ոչ:
4. Խարխլվում է ԼՂՀ-ն որպես սեփական հայրենիք պաշտպանելու հայաստանցի զինվորների և նրանց ծնողների մոտիվացիան ու հավատը:
Տեղի ունեցածի բացասական արդյունքների ցանկը կարելի է դեռ շարունակել: Հարց է առաջանում ո՞ւմ և ինչ վնաս պետք է հասցներ ավտոշարասյան խաղաղ պտույտը ԼՂՀ տարածքով:
Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ ավտոերթը կայանալու դեպքում իր ետևից ավելի բացասական բանի հանգեցներ, քան հանգեցրեց այն այդպես վայրենի կերպով ընդհատելը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։