Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Գևորգյանին Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգողի պարտականություններից ազատելու մասին: Հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի՝ 2008 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ հաստատված՝ Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ազգային համակարգողների մասին կանոնակարգի 3-րդ կետը' որոշում եմ.
Արմեն Գևորգյանին ազատել Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգողի պարտականություններից»:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող: