Գյումրիում 7 հոգու սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովի նկատմամբ դատը կանցկացվի քաղաքի ռազմական կայազորում` ռուսական ռազմաբազայի տարածքում, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով Interfax-ին:
«Կողմերը վերջնականապես պայմանավորվել են այն մասին, որ այդ աղմկահարույց գործի դատական պրոցեսը կանցկացվի Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի կայազորի զինվորական դատարանում»,- հայտնում է աղբյուրը:
Տվյալ որոշումն ընդունվել է Հայաստանի հյուսիսում գտնվող ռազմաբազայի կարգավիճակի մասին երկկողմանի համաձայնագրի հիման վրա: Բացի այդ՝ վճռվում է ռուսական քրեական օրենսդրության հիման վրա միասնական մեղադրական եզրակացության ընդունման հարցը:
«Դատարանը միաժամանակ պետք է դիտարկի նաև մեղադրանքները, որոնք ներկայացված են ռուսական զինվորականների կողմից զենքի հետ կապված դասալքության առնչությամբ»,- բացատրել է աղբյուրը: