ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 3-ին` ժամը 10.17-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի փողոցի 13-րդ նրբանցքի թիվ 6 տան տանիք ում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.40-ին, մարվել՝ 11.00-ին: Այրվել է Հ. Հ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 25 քմ: