Նյու Յորքի արվարձանում փետրվարի 3-ին գնացքը բախվել է Jeep Cherokee մակնիշի ավտոմեքենային, որի հետեւանքով զոհվել է 7 մարդ: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, հայտնել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն:
Ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի եւ 12 վիրավորի մասին:
«Զոհվել է ավտոմեքենայի վարորդը եւ գնացքի 6 ուղեւորներ»,-ասել է Կոումոն:
Ուղեւորատար գնացքի գլխաբոր վագոնը բախումից հետո այրվել է: Բախումը տեղի է ունեցել Հարլեմ տանող ուղու վրա:
Գնացքը մեքենայի բախվելուց հետո այն 10 մետր իր հետ քարշ է տվել:
Որոշ տվյալներով վագոնում եղել է մոտ 800 մարդ: