Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը


«Շառլի Էբդո»-ի վրա հարձակման թիրախում միայն Ֆրանսիան չէր, խոսքի ազատությունն էր. դեսպան

Կրոնական հողի վրա ֆանատիզմի դրսևորման վտանգը կա' լինի դա Ֆրանսիայում կամ դրա սահմաններից դուրս: Այդ է պատճառը, որ ֆրանսիական իշխանությունները որոշում են կայացրել ավելի վճռական հանդես գալ ահաբեկչության դեմ պայքարում' այն ընդլայնելով ու տարածելով Ֆրանսիայի սահմաններից դուրս: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն փետրվարի 4-ին հրավիրված ասուլիսում' անդրադառնալով հունվարին «Շառլի Էբդո»-ի վրա հարձակումներին: «Համընդհանուր ժողովրդավարական արժեքներն ավելի քան երբևէ արդիական են: Սահմռկեցուցիչ, տմարդի բռնարարքների արդյունքում թիրախ էին ընտրված ոչ միայն Ֆրանսիան, այլ նաև կարծիք հայտնելու, արտահայտվելու ազատությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց դեսպանը: Հունվարին «Շառլի Էբդո»-ի վրա հարձակման ու դրան հաջորդած ահաբեկչական ակտերի հետևանքով Ֆրանսիայում 16 մարդ մահացավ' լրագրողներ, ոստիկաններ, քաղաքացիական անձինք: Խոսքի ազատության նկատմամբ այդ ոտնձգությունը հանգեցրեց հուզական շոկի, որը պատուհասեց Ֆրանսիային և անցավ Ֆրանսիայի սահմաններից: Ֆրանսիայի հետ համերաշխության երթին շատ երկրների պաշտոնյաներ մասնակցեցին: Փարիզում էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ օրերին իրենց կողքին լինելու համար դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլոր երկրներին: Իսկ ինչ վերաբերում է հարձակումներից հետո կրկին շաբաթաթերթի նույն ուղղվածությամբ հրատարակումը և ծաղրանկարների թողարկումը, դեսպանը դա համարում է մամուլի ազատության արտահայտում' հավատարիմ' խոսքի ազատության արժեքներին: Նրա խոսքով' դա խորիմաստ ուղերձ էր լրագրողների կողմից: Դեսպանը չի թաքցնում, որ Ֆրանսիայում բնակչության որոշակի խավերում, բնականաբար, կան հակակրոնական միտումներ: Բայց Ֆրանսիայի ավանդական դիրքորոշումն աշխարհիկությունն է, որն ասում է' պետության լիարժեք չեզոքություն կրոնական ցանկացած կառույցի կամ դրսևորման նկատմամբ: Այստեղից հետևություն' կրոնին առնչվող ցանկացած հարց' հասարակության առանձին ներկայացուցիչներին վերապահվող հարց է: Սա այն դիրքորոշումն է, որը մեծամասամբ ընկալվում է, ընդունվում է և որդեգրել է ֆրանսիական հասարակությունը: Վերջին տարիներին Ֆրանսիան շատ է փոխվել ճիշտ այնպես, ինչպես ողջ աշխարհը: Շատ են ներգաղթյալները, ներգաղթած ընտանիքների հետնորդները, սերունդները, որոնց կրոնափիլիսոփայական ավանդույթները, բնականաբար, տարբեր են: Բայց աշխարհիկության սկզբունքներից մեկն էլ այն է, որ կարողանա պաշտպանել նմանատիպ դրսևորումներից: Որքան Ֆրանսիան ավելի աշխարհիկ է, խառնածին է, այնքան ավելի շատ է անհրաժեշտ, որ կարողանան դիվերսիֆիկացնել աշխարհիկությունը:
Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը