Այս տարվա ամռանը Երևանում կսկսվի չինարենի թեքումով դպրոցի կառուցումը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Երևան, Զ. Սարկավագի, 14 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի 38.4 քառ մետր մակերեսով կաթսայատունը կապամոնտաժվի՝ դրա տեղում չինարենի խորացված դպրոց կառուցելու համար:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև 2012 թվականի դեկտեմբերի 28-ին և 2013 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրվել են «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերը, որոնցով չինական կողմը Հայաստանին է տրամադրելու մոտ 27 մլն դոլարի անհատույց օգնություն: «Այդ միջոցներով էլ պետք է իրականացվի Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարությունը, որի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահների միջև 2010 թվականին կայացած հանդիպման ժամանակ»,- ասաց Աշոտյանը:
Դրանից հետո, չինացի մասնագետների ղեկավարությամբ, նոր դպրոցը կկառուցվի զրոյից: