Բաքվի Նարիմանովի շրջանում 22-ամյա Էլնուր Ալիևը դանակով սպանել է իր մորը' 47-ամյա Սևինջ Ալիեւային, որն աշխատել է մոդաների տանը' որպես դերձակ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Մայրասպանը ձերբակալվել է Գուսարի շրջանի հսկիչ-անցագրային կետում' Ռուսաստանի Դաշնություն փախչելու փորձի ժամանակ: Պարզվել է, որ նա փախուստի և որոնման մեջ է եղել նաև մեծ պարտքեր ունենալու համար: