Ռուսաստանի հառավարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով Հայաստանին 5 մլն դոլարի ֆինանսական աջակցություն կտարամադրի: Այն ուղղվելու է 2015-2019թթ. «Գյուղական համայնքների զարգացմանն ուղղված համալիր աջակցություն. Համայնքների կայուն զարգացում» ծրագրի իրագործմանը:
Ինչպես հաղոդում է «Արմենպրես»-ը, ՌԴ արտաքին գործերի նախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն' ծրագրով նախատեսվում է Տավուշի մարզում անցկացնել համալիր միջացառումներ' ուղղված մարզի կայուն զարգացմանը, գյուղատնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների ավելացմանը, աղքատության կրճատմանը և համայքի բնակիչների կյանքի մակարդակի բարձրացմանը: Նախատեսված է, որ կլինի ծրագրի 62 հազար շահառու:
«Ռուսաստանի կողմից այդ ծրագրի ֆինանսավորումը և փորձագիտական աջակցությունը կարող է դառնալ ՌԴ-ի գործնական ներդրումը ՄԱԿ-ի Հազարամյակի ծրագրերում: Ծրագիրը նպաստելու է նաև ՌԴ-ի ռազմավարական գործընկեր Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: