Հունաստանի մայրաքաղաքի մերձակայքում 5,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Աթենքի մերձակայքում 5,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «Газета.Ru»-ն:
Ըստ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության՝ էպիկենտրոնը գտնվել է Աթենքից 80 կմ հեռավորության վրա:
Հնարավոր տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: