Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 52-ամյա Պերճ Հ.-ն կամովին հանձնել է «ՊԿ» տիպի 7.62 մմ տրամաչափի գնդացիր եւ 7.62 մմ տրամաչափի գնդացրի 96 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: