Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Թումանյանի Բաղրամյան փողոցի թիվ 9 շենքի բակից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա Աշոտ Պ.-ին: Խուզարկությամբ նրա ձախ գուլպայում հայտնաբերվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ` դարչնագույն հեղուկով, իսկ աջում՝ թղթով փաթաթված դարչնագույն խոտաբույսի չորացված, մանրացված զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աշոտ Պ.-ն հայտարարել է, որ ներարկիչում առկա հեղուկը եւ թղթում փաթաթված զանգվածը թմրամիջոցներ են, որոնք պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: