Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը փետրվարի 5-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադրության սրվելուց, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Հաստատակամորեն կոչ ենք անում կողմերին՝ ձեռնարկել գործուն միջոցներ, որոնք ուղղված կլինեն լարվածության թուլացմանը, կոչ ենք անում խուսափել այնպիսի քայլերից, որոնք տանում են հակամարտության բորբոքման»,-նշել է նա: