Armtimes.com-ը գրում է.
Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Ներքին Կարմրաղբյուր գյուղում ադրբեջանական զինուժի կրակոցներից զոհվել է գյուղի բնակիչներից մեկը: Գնդակոծությունը սկսվել է երկու ժամ առաջ:
Ինչպես մեր թղթակցին հայտնեցին գյուղից, 60-ամյա տղամարդուն գնդակը դիպել է իր տան բակում, հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է:
Ներքին Կարմրաղբյուրի գյուղապետը հրաժարվեց այս թեմայով որեւէ բան ասել:
Ուժգին գնդակոծության են ենթարկվում նաեւ Այգեպար եւ Մովսես գյուղերը:
Լուսանկարը՝ tesankyun.am-ի...