«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտուի՝ արդեն նախկին ղեկավար Մարտին Կարապետյանն ասաց, որ ինքը վատ գոհեվիճակում է եւ անգամ պաշտոնանկ լինելուց հետո դժվարանում է խոսել կատարված դաժան սպանության մասին:
Հարցին, թե Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում կատարվածում, ինստիտուտի ղեկավարն ասաց. «Եթե չտեսնեի, հրաժարական չէի տա, ինձ հանգիստ թողեք»:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժան սպանություն էր տեղի ունեցել՝ 4 կուրսանտներ դաժան ծեծի էին ենթարկել իրենց ծառայակցին, այնուհետեւ սպանել նրան ու կախել ինստիտուտի պտուտակաձողից՝ փորձելով կատարվածը ներկայացնել որպես ինքնասպանություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: