Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, շատերն անմիջապես ենթադրեցին, որ, ի տարբերություն իր նախորդի, նրան, որպես օլիգարխիայի կարկառուն ներկայացուցչի և առաջնորդի, կհաջողվի առանց միջնորդների կառավարության որոշումներն ի կատար ածել: Ենթադրվում էր, որ գործարար և քրեական աշխարհի վրա որոշակի ազդեցություն ունեցող նոր վարչապետը շատ հեշտ լեզու կգտնի բոլոր հոսանքների ներկայացուցիչների հետ և առանց ցնցումների կիրագործի ազդարարվող բարեփոխումները: Բայց կես տարի էլ չանցած պարզ դարձավ, որ «ուժեղ» վարչապետի առասպելն ընդամենը Հովիկ Աբրահամյանի PR-շչիկների փչած փուչիկն է: Ինչպես երևում է, դրանում համոզվել են նաև Բաղրամյան 26-ում, որտեղ արդեն սովորել են, որ Հովիկ Աբրահամյանի ձեռամբ շեփորահարվող դարի բարեփոխումները առաջին իսկ դիմադրության պարագայում կամ հետաձգվում են, կամ այդպես էլ թղթի վրա են մնում: Բավական է հիշել «Դեմ եմ»-ի պատմությունը, իսկ հիմա նաև «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ սեփական խնամու նախաձեռնությամբ ստեղծված իրավիճակը:
Շարունակությունը՝ «Իրատես դե ֆակտո»-ում...