ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' փետրվարի 6-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.95 դրամով' կազմելով 477.46 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.23 դրամով և կազմել 546.88 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեք ն աճել է 0.15 դրամով' կազմելով 7.22 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.31 դրամով և կազմել 731.42 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը փետրվարի 6-ին կազմել է 19 հազար 330.36 դրամ, արծաթի գինը՝ 260.96 դրամ, պլատինի գինը՝ 18 հազար 958.11 դրամ: