Ականի պայթյունից վիրավորված զինծառայողների վիճակը կայուն ծանր է
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից վիրավորված զինծառայողների վիճակը կայուն ծայր է:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա տեղեկացմամբ' զինծառայողները տեղափոխվել են Երևան' ՊՆ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Օգոստոսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից վիրավորվել էին 4 զինծառայողներ' 3 սպա եւ 1 պայմանագրային զինծառայող: Դեպքի մանրամասները ճշտվում են: