Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1963թ. ծնված Սոս Գ.-ն կամավոր հանձնել է «4-ՊՄՆ-2» հակահետևակային ական, 400 գ պայթուցիկ նյութ, տարբեր տրամաչափի 95 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփ և փամփուշտների համար նախատեսված շղթա: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: