Դավութօղլուն այսօր Էրդողանին կներկայացնի կառավարության նոր կազմը
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական Չանքայա պալատում արդեն ընդունել է «Արդարություն և զարգացում» կուսակցության նորընտիր ղեկավար, վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Շուրջ կես ժամ տևած հանդիպման ժամանակ Էրդողանը հանձնարարել է Դավութօղլուին կազմել Թուրքիայի 62-րդ կառավարությունը: Դավութօղլուն օգոստոսի 29-ին մինչև Թուրքիայի ժամանակով 11:30-ն Էրդողանին է ներկայացնելու կառավարության անդամների նոր կազմը:
Օգոստոսի 28-ին Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ստանձնեց երկրի ղեկավարի լիազորությունները: Նա նախ երդվեց թուրքական Մեջլիսում, այնուհետև պաշտոնը Աբդուլլահ Գյուլից ստանձնեց նախագահական Չանքայա պալատում: