Իսլանդիայում սկսվել Է Բաուրդարբունգա հրաբխի ժայթքումը
Իսլանդիայի հյուսիս - արեւելքում սկսվել Է Բաուրդարբունգա հրաբխի ժայթքումը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Իսլանդիայի Օդերեւութաբանական ծառայությանը, մագման մակերեւույթ Է դուրս գալիս այն խզվածքից, որն օգոստոսի 28-ի երեկոյան առաջացել Է Հոլուհրյոյն լավային սարավանդում՝ Բաուրդարբունգայի իջվածքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Այս տարածքը դուրս Է Վատնայոկուդլ սառցադաշտի սահմաններից, որի տակ Էլ գտնվում Է Բաուրդարբունգան, ուստի ժայթքումը չի ուղեկցվում մեծ ծվալներով սառցի հալմամբ:
Ավիացիայի համար հայտարարվել Է սպառնալիքի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: